Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Իր ժամանման մասին քաղաքական գործիչը հայտնել է Twitter-ում՝ գրառմանը կից լուսանկար հրապարակելով Կիեւի երկաթուղային կայարանից։
«Այսօր՝ Կիեւում: Ազատ եւ ժողովրդավարական Եվրոպայի սրտում»,- գրել է Միշելը սոցցանցում։
Կայարանում Եվրոպական խորհրդի ղեկավարին դիմավորել են Ուկրաինայում ԵՄ դեսպան Մատի Մաասիկասը եւ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։ Ինչպես սպասվում է, այցի ընթացքում Միշելը մի շարք հանդիպումներ կունենա ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների հետ, չեն բացառվում նաեւ բանակցություններն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
In Kyiv today.
— Charles Michel (@eucopresident) April 20, 2022
In the heart of a free and democratic Europe. @ZelenskyyUa pic.twitter.com/7DxTeoxtMc





























