Լոնդոնում դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման մասին որոշում է կայացրել։ Այս մասին ասվում է չորեքշաբթի հրապարակված դատարանի հայտարարության մեջ։
Այժմ ավստրալացու՝ ԱՄՆ արտահանձնման գործը, որտեղ նա մեղադրվում է ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության բացահայտման ամենախոշոր դեպքի հետ կապված հանցագործությունների մեջ եւ նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում, կընդունի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը: Ընդ որում, Ասանժի պաշտպանական կողմը դեռ հնարավորություն ունի բողոքարկել Լոնդոնի Գերագույն դատարանում, եթե նախարարը արտահանձնման մասին որոշում կայացնի։





























