ԱՄՆ-ը կարգելի Ռուսաստանի հետ փոխկապակցված նավերին ԱՄՆ նավահանգիստներ մտնել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է CNN-ը։

«Ոչ մի նավի, որը նավարկել է ռուսական դրոշի ներքո, կամ որը պատկանում է, կամ կառավարվում է ռուսական շահերի կողմից, չի թույլատրվի մտնել Միացյալ Նահանգների նավահանգիստ կամ մոտենալ մեր ափերին»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը ունեցած ելույթում։

Նրա խոսքով, սա «եւս մեկ կարեւոր քայլ է», որը ԱՄՆ-ը ձեռնարկել է Կանադայում եւ Եվրոպայում իր դաշնակիցների հետ, որպեսզի «Ռուսաստանին մերժի միջազգային տնտեսական համակարգի առավելությունները, որոնցից նա նախկինում օգտվում էր»։