Ապրիլի 25-ին, ժամը 06։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Orange Fitness» պրեմիում ակումբի շոգեբաղնիքում:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ ժ․07։48-ին։ Այրվել են շոգեբաղնիքի փայտե կառուցատարրերը՝  մոտ 10 քմ և ջերմահարվել՝ մոտ 20 քմ տարածք։