Ապրիլի 27-ին Հայաստանի առանձին հատվածներում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին առանձին վայրերում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12 +14, վաղը ցերեկը՝ +24 +26։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +17 +21,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +16 +19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +21 +24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +14 +18,

Լոռիում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +21 +23,

Տավուշում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +22 +26,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +14 +16,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +21 +25,

Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +24 +26,

Արմավիրում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +25,

Վայոց ձորի լեռներում գիշերը +5 +7, ցերեկը՝ +14 +16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +25,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +25 +28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +17 +20,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +23 +26։