Հարգելի գործընկերներ, այսօր պարզապես խաղաղ չափազանց կարճ ցույց անելու համար 14.25-ից բերման են ենթարկվել ՀՅԴ երիտասարդ խիզախ անդամներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ասեմ ավելին այս պահին ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն: Ցույցը` խուլիգանություն: Իհարկե ԱՄՆ ու ԵՄ դեսպանները չեն խոսելու այս դեպքի մասին: Միաժամանակ ոստիկանությունը վստահ եմ տեղյակ է, որ ինչ էլ, որ լինի կամ հորինվի մեկ ժամից քիչ ուշ ԽԻԶԱԽ-ները լինելու են ազատության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանները ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից բերման են երեք երիտասարդի, այդ թվում աշխատակիցներից մեկին՝ Կոմիտասի պողոտան փակելու համար։
Ավելի վաղ՝ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, ոստիկանները ապօրինի շրջափակել են Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը և սպասում են դատարանի որոշմանը որպեսզի ներս մտնեն։





























