Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 23-ի երեկոյան դանակով զինված երկու դպրոցահասակ աղջիկներ հարձակվել են Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել էր նրանց ընտանիքի մտերիմ Արամ Գեւորգյանը, ով մանրամասն նկարագրել էր դեպքը:

Դանակով զինված 9-րդ դասարանի աղջիկը հարձակվել է Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա