Թուրքիան բողոքի նոտա է հղել Ադրբեջանին՝ կապված թուրքական դրոշները Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կրոնական գործերով խորհրդի շենքի վրայից հանելու փաստի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը:

Նշենք, որ Թուրքիայի դրոշները հիշյալ շենքի առջեւից հանվել են այսօր: Ներկայումս, ըստ Փոլուխովի, Ադրբեջանը պատասխան նոտա է պատրաստում: