Բողոքի ակցիայի մասնակիցները Երևանում փակեցին Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»:

Ցուցարարներից մի քանիսը պառկեցին ճանապարհի բանում հատվածում՝ թույլ չտալով ոստիկաններին միջամտել:

Որոշ ժամանակ խաչմերուկը փակված պահելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները  շարունակեցին քայլարշավը, ինչից հետո փակեցին Տերյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը:

Երթևեկության բացմանն արդեն միջամտեցին ոստիկանության կարմիր բերատավորների ստորաբաժանումը: