Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները դրական են գնահատել երկու բարեկամ երկրների ջերմ հարաբերությունները, բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը և նշել, որ դրանում զգալի ներդրում ունի Լիբանանի հայ համայնքը:
Կողմերը քննարկել են նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման ուղիները, երկուստեք կարեւորվել է խորհրդարանականների փոխայցելությունների և միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացումը: Հայաստանի դեսպանը հաջողություն է մաղթել Լիբանանի կառավարության ձևավորման գործին:




























