Հանրապետության տարածքում ապրիլի 30-ի կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում կեսօրից հետո առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12 +14, վաղը ցերեկը՝ +23 +25։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +17 +20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5 +7, ցերեկը՝ +17 +19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +20 +22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +14 +18,

Լոռիում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +21,

Տավուշում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +20 +24,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +14 +17,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +20 +24,

Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +23 +26,

Արմավիրում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +25,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +12 +15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +22 +26,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +22 +26,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +17 +20,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +22 +26։