Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 28-ին Երևան քաղաքի Այվազովսկու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Հենրիկ Ե.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նաը Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: