Ֆրանսիական ոստիկանությունը քրդական PKK-ի դեմ Փարիզում օպերատիվ գործողություններ է իրականացրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Taraf թերթը։

Փարիզի 10-րդ թաղամասում PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) գաղտնի ֆինանսական կենտրոն համարվող Մշակույթի կենտրում ֆրանսիական ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել՝ հայտնաբերելով փաստաթղթեր եւ ձերբակալելով մի քանի հոգու։

Հոկտեմբերի 21-ին Փարիզում տեղի կունենա PKK-ի գաղտնի գանձապետ Նեդիմ Սեւենին Թուրքիայի իրավապահներին հանձնելու հետ կապված դատավարությունը։ Նեդիմ Սեւենը անցյալ տարի ձերբակալվել էր Իտալիայի օդանավակայանում կեղծ անձնագրով Հայաստան մեկնելուց առաջ։ Ֆրանսիայում ձերբակալված PKK-ի անդամների թիվը հասնում է 40-ի։ Թուրքիան նրանց իրեն հանձնելու պահանջով պաշտոնապես դիմել է Ֆրանսիային։