Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 1-ին Շինուհայր գյուղի ավազահանք տանող ճանապարհի հարակից դաշտից բերման են ենթարկել 29-ամյա Վարդան Ա.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 258-րդ (Խուլիգանությունը) և 332-րդ (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: