FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 1-ից մեկնարկել է Երևան - Թբիլիսի - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երևան - Թբիլիսի - Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան։

Թռիչքները  կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Հունիս ամսից նախատեսվում է ավելացնել չվերթների քանակը:

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։