Երեւանում, մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 75 խումբը կանչով մեկնել է Շերամի փողոցի 57 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թ-ն էր։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննթյուն։




























