Ճապոնիայում խիստ թանկացել է լապշան՝ Ռուսաստանից մատակարարումների խափանման պատճառով։ Այդ լապշան պատրաստվում է հնդկաձավարի ալյուրից, որն արտադրվում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից մատակարարվող ձավարից, տեղեկացրել է Reuters-ը։

Ռուսաստանը հնդկաձավարի ամենամեծ արտահանողն է, եւ չնայած Ռուսաստանից պարենի մատակարարումները ճապոնական պատժամիջոցների տակ չեն հայտնվել, դժվարությունները եւ խափանումները առաջ են բերել գների աճ։ Միեւնույն ժամանակ, թանկացել են նաեւ սոբայի պատրաստման համար սոյայի սոուսը, բանջարեղենները եւ անհրաժեշտ ձուկը, իսկ ճապոնական իենը շարունակում է արժեզրկվել։

«Մատակարարներն արել այն ամենը, ինչ կարող էին, բայց այս անգամ իրավիճակն այնքան բարդ է, որ գների բարձրացումից խուսափել չի հաջողվում։ Կան բաներ, որոնք ստիպված եմ բարձրացնել 10-15 տոկոսով»,- ասել է սոբայով ուտելիք պատրաստող հաստատություններից մեկի տնօրեն Ռյու Իսիհարան։

2020թ., Սոբայի ճապոնական ասոցիացիայի տվյալներով, Ճապոնիայում արտադրվել է անհրաժեշտ հնդկաձավարի ոչ ավելի, քան 42 տոկոսը։