Քառասունչորս միլիոն լսարան ունեցող եւ տասնինը լեզվով հեռարձակվող Ֆրանսիական միջազգային ռադիոյի` Radio France International-ի «Շաբաթվա Եվրոպացին» խորագրի հերոս է դարձել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ֆրանսիական ռադիոն հատուկ հաղորդում է հեռարձակել Հայաստանի նախագահի պրոֆեսիոնալ հատկանիշների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նրա նախաձեռնության մասին` Սերժ Սարգսյանին անվանելով հետխորհրդային շրջանի պրագմատիկ քաղաքական գործիչ:

Խորագրի նախորդ հերոս էր ճանաչվել բրիտանական պահպանողական կուսակցության ղեկավար Դեվիդ Քեմերոնը: Խորագրի հերոսներ են եղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, պետական եւ մշակութային գործիչներ: