Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի ու մարզերի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երևանի տարբեր հատվածներից, ժամը 18։00-ի դրությամբ,  ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 237 քաղաքացի:

Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):