Օգոստոսի 6-ին Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (6 մարդ) Վրաստանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Վրաստան` վերելք կատարելու այդ երկրի բարդագույն լեռներից մեկը` Կազբեկը, որի բարձրությունն է 5033 մետր:
Ընդհամենը 1 ամիս առաջ ` հուլիսի 2-ին մեր լեռնագնացները հաջողությամբ նվաճեցին Իրանի ամենաբարձ լեռը` Դեմավենդը ( 5671 մետր):
Թեեւ Կազբեկ լեռն իր բարձրությամբ զիջում է Դեմավենդին , բայց ալպինիզմի տեսանկյունից շատ ավելի բարդ ու դժվարամատչելի լեռնագագաթ է:




























