Սաուդյան Արաբիայից ներդրող արքայազն Ալվալիդ բեն Թալալը կարծում է, որ գործարար միլիարդատեր Իլոն Մասկը «գերազանց առաջնորդ» կլինի Twitter-ի համար, քանի որ նա համաձայնել է իր 1,89 միլիարդ դոլար բաժնեմասը դնել գործարքում, այլ ոչ թե կանխիկացնել այն:
Արքայազն Ալվալիդը ապրիլի 14-ին մերժել է գնման առաջարկը՝ ասելով, որ Իլոն Մասկի՝ աշխարհի ամենահարուստ մարդու առաջարկած գինը չի համապատասխանում Twitter-ի ներքին արժեքին՝ հաշվի առնելով դրա աճի հեռանկարները:
Բայց հինգշաբթի նա Twitter-ում գրել է, որ հիանալի էր «նոր ընկեր» Մասկի հետ շփվելը:
«Ես հավատում եմ, որ դուք հիանալի առաջնորդ կլինեք Twitter-ի համար, որպեսզի առաջ մղվի եւ առավելագույնս օգտագործվի դրա հսկայական ներուժը»,- գրել է Ալվալիդն իր թվիթում:
«Kingdom Holding Company-ն եւ ես անհամբեր սպասում ենք մեր 1,9 միլիարդ դոլարը «նոր» Twitter-ում ներդնելու եւ այս գրավիչ ճանապարհորդությանը միանալու հնարավորությանը»,- հավելել է նա:





























