Ձեր մեջ կան արժանի ոստիկաններ, որոնց կարծիքը համընկնում է մեր կարծիքի հետ։ Այս մասին մայիսի 5-ին ՀՀ ոստիկանության շենքի դիմաց Դիմադրության շարժման երթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Բոլոր ոստիկանները, որոնք բիրտ ուժ են կիրառում խաղաղ գործողությունների մասնակիցների, անչափահասների, արցախյան պատերազմի մասնակիցների նկատմամբ, դիմում են սադրանքների եւ պատասխան են տալու իրենց արարքների համար։
Բոլոր դեմքերը ֆիքսվում են։ Գտեք գոնե մեկ փաստաբան, որը կարող է հերքել իմ խոսքերը։ Հավաքների իրավունքը սահմանադրական իրավունք է»,-ասաց նա։ Դրանից հետո քաղաքացիները սկսեցին վանկարկել ՝ «ամո՛թ»։հ




























