ԱՄՆ-ում դատարանը մերժել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայցը Twitter-ի դեմ, որում քննարկվում էր նրա հեռացումը հարթակից, հաղորդում է Reuters-ը։
Իր որոշման մեջ Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատավոր Ջեյմս Դոնաթոն հերքել է Թրամփի այն փաստարկը, որ Twitter-ը խախտել է իր ազատ խոսքի իրավունքը, որը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ:
Twitter-ը եւ այլ սոցցանցեր Թրամփին արգելել են օգտվել իրենց ծառայություններից՝ 2021թ․ հունվարի 6-ին նրա կողմնակիցների կողմից ԱՄՆ Կապիտոլիումի վրա կատարված հարձակումից հետո:
Հարձակումը տեղի է ունեցել Թրամփի ելույթից հետո, երբ նա հայտարարել է նախագահական ընտրություններում կեղծիքների մասին։





























