ԱՄՆ Սենատում առաջադրվել է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող եւ թուրքական բանակում ծառայած թեկնածուն՝ կարդիովիրաբույժ Մեհմեդ Օզը, գրում է AP-ը։

Որոշումը դժգոհություն է առաջացրել Փենսիլվանիայում։

Ընդ որում, Օզը նշել է, որ ինքն ազգային անվտանգության սպառնալիք չի ներկայացնում եւ մեղադրել է իր հակառակորդին՝ հեջ ֆոնդի նախկին ղեկավար Դեյվիդ ՄքՔորմիքին «ֆանատիկ հարձակումների» մեջ: Ընտրվելու դեպքում Օզը կդառնա երկրի առաջին մուսուլման սենատորը։

Օզի եւ Թուրքիայի հետ նրա կապերի քննադատությունն ուժգնացել է, երբ վերջինս ստացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։

Օզը ծնվել է ԱՄՆ-ում, բայց ունի նաեւ Թուրքիայի քաղաքացիություն, ծառայել է թուրքական բանակում եւ քվեարկել 2018թ․ ընտրություններում։ Միաժամանակ, նա հայտարարում է, որ ընտրվելու դեպքում կհրաժարվի Թուրքիայի քաղաքացիությունից։