Ադրբեջանը հերքել է երրորդ կողմի մասնակցությամբ կենսաբանական զենքի ոլորտում հետազոտություններ կատարելու մասին պնդումները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, հաղորդում է «Интерфакс»-ը։
Ծառայությունը նշել է, որ «վերջին ժամանակներս Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս որոշակի մտքեր են հնչեցրել Ադրբեջանում կենսաբանական զենքի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների անցկացման մասին»։
«Ադրբեջանում երբեք չեն գործել նման գիտական կենտրոններ, չեն իրականացվել հետազոտություններ, որոնք կարող են վնասել երկրի բնակչության կամ հարեւան պետությունների քաղաքացիների առողջությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























