Lydian International ընկերությունը ստացել է 2,13 մլն կանադական դոլար լրացուցիչ կանխիկ գումար, քանի որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ավելացրել է իր մասնաբաժինը ընկերությունում: Այդ մասին հայտնում է Proactiveinvestors.co.uk կայքը:
ՎԶԵԲ-ը ներկայումս տարբերակներ է մշակում «Lydian International»-ի` 3,8 մլն նոր բաժնետոմսեր գնելու ուղղությամբ:
Խնդիրը հիմնականում գումարն է, քանի որ բաժնետոմսի գինը հասնում է 2,4 կանադական դոլարի:
Նոր ներդրումներից հետո Lydian International-ը հայտարարել է, թե կանխիկ 20 միլիոն դոլար գումար ունի, եւս 2 մլն պիտի վճարի Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիան:
ՎԶԵԲ-ի կանխիկ գումարը հատկացվելու է Lydian International-ի դուստր ձեռնարկություններին Հայաստանում եւ կարող են իրացվել միայն հայկական նախագծերում:
Lydian International-ի գլխավոր նախագիծը Ամուլսար ոսկու հանքավայրի մշակումն է:
Անցած շաբաթ ընկերությունը հրապարակել է նախագծի Տիգրանես եւ Արտավազդես գոտիների նախնական տնտեսական գնահատականները: Նշվել է, որ այդ հանքավայրերը 2,5 մլն ունցիա ոսկի ունեն ու նախկինի պես բաց են բոլոր ուղղություններով, բացի այդ, այս ամառ լրացուցիչ հորատումներ են նախատեսված:




























