Իտալիան Պուտինի հետ կապված «Scheherazade» սուպերզբոսանավին արգելել է լքել նավահանգիստը։ Նման հրամանագիր է ստորագրել Իտալիայի էկոնոմիկայի նախարար Դանիելե Ֆրանկոն։

Նախարարությունը հայտնել է, որ Ֆրանկոն հրամանագիր է ստորագրել՝ հիմնվելով այն ապացույցների վրա, որ «Scheherazade» սուպերզբոսանավի սեփականատերը «զգալի տնտեսական եւ գործարար կապեր ունի Ռուսաստանի կառավարության եւ այլ անձանց հետ, որոնք հայտնվել են ԵՄ պատժամիջոցային ցուցակում»։

Հայտարարության մեջ չի նշվում նավի սեփականատիրոջ ինքնությունը, սակայն ասվում է, որ նախարարությունը խնդրել է ԵՄ-ին այդ անձին ներառել պատժամիջոցների ցուցակում: