Կանանց երթի մասնակիցներն Աննա Հակոբյանի համար զարդեր են լցրել կառավարական ամառանոցների մոտ։
«Մենք զարդեր ենք բերել, վերցրե՛ք եւ հեռացե՛ք։ Ժողովրդին հանգիստ թողեք»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրանք հիշեցրեցին, որ ներկայիս ռեժիմն իշխանության է եկել խաղաղության կեղծ թեզով։
Կանայք զարդեր «նվիրեցին» Աննա Հակոբյանին՝ հիշեցնելով նրա՝ փամփուշտներից զարդ սարքելու կոչը։
Որոշ ժամանակ անց Գրիգորյանը հայտարարեց․ «Նիկոլը վախենում է նայել կանանց աչքեի մեջ»։
Մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Վախկոտ Նիկոլ», ապա շարունակեցին երթը։




























