Հետազոտողները առաջին անգամ օգտագործել են հեղուկ մասնիկներ՝ հարթ, թափանցիկ սարք ստեղծելու համար, որը լույսի ազդեցության տակ թաքնված պատկեր է ցուցադրում: Տեխնոլոգիան կարող է օգնել ստեղծել նոր տեսակի 3D էկրան: «Կախարդական» պատուհանի ստեղծման գործընթացը նկարագրվել է Optica ամսագրում։
Գիտնականներն օգտագործել են Pancharatnam-Berry օպտիկական տարրը (PBOE), որը հեղուկ բյուրեղային սարք է եւ գործում է Pancharatnam-Berry-ի փուլ կոչվող սկզբունքով: Այս սարքում հեղուկ բյուրեղային միկրոմասնիկների ուղղությունը փոխելով՝ գիտնականները կարողացել են փոխել լույսի հատկությունները, երբ այն անցնում է առարկայի միջով, պիքսել առ պիքսել:
Հայտնագործությունը հիմնված է Չինաստանի եւ Ճապոնիայի արհեստավորների տեխնոլոգիայի վրա, որոնք ապրել են հազարավոր տարիներ առաջ: Նրանք պատրաստել են բրոնզե հայելիներ, որոնք ոչնչով չէին տարբերվում սովորականից, երբ մարդը նայում էր իր արտացոլանքին, սակայն արեւի ուղիղ ճառագայթների տակ նրանք այլ պատկեր էին ցույց տալիս, գրում է Hi-Tech-ը։
Հին սարքերի շահագործման սկզբունքը գիտնականները միայն 20-րդ դարի սկզբին են հասկացել։ Էֆեկտն այն է, որ հայելու հետեւի վրա նկարահանված պատկերը ստեղծում է փոքր տատանումներ, որոնք ձեւավորում են պատկերները: Եվ միայն հիմա ինժեներները կարողացել են նույն սկզբունքը կիրառել հեղուկ բյուրեղների վրա՝ դրանցից ստեղծելով եւ՛ հայելի, եւ՛ պատուհան։
«Կախարդական» հայելին ու պատուհանը պատրաստելուց հետո գիտնականները տեսախցիկի միջոցով չափել են իրենց արտադրած լույսի հագեցվածությունը։ Լազերային ճառագայթը ստեղծել է տեսանելի պատկեր, որը մնացել է հաստատուն, նույնիսկ երբ փոխվել է տեսախցիկի եւ նախագծված օբյեկտների միջեւ հեռավորությունը: Հետազոտողները նաեւ ցույց են տվել, որ սարքերը պատկերներ են արտադրում, երբ լուսավորվում են LED լույսի աղբյուրով:
Հեղուկ բյուրեղները այն նյութերն են, որոնք կարող են հոսել սովորական հեղուկի նման, բայց ունեն մոլեկուլներ, որոնք կարող են կողմնորոշվել ինչպես պինդ բյուրեղները: Նոր աշխատանքում հետազոտողները օգտագործել են հայտնի արտադրական գործընթացի փոփոխված տարբերակը, որը ստեղծում է հեղուկ բյուրեղի հատուկ օրինաչափություն, որն ի վիճակի է արտադրել ցանկալի պատկերը, երբ լուսավորված է:





























