ԱՄՆ օդուժը հանրությանն ու Կոնգրեսին նախապատրաստում է երկար սպասված Next-Generation Air Dominance կործանիչի հայտնվելուն եւ վեցերորդ սերնդի՝ աշխարհում առաջին կործանիչի շոկային գնին, գրում է Popular Mechanics-ը:
NGAD կործանիչը, որը 2030 թ. պետք է փոխարինելու գա F-22 Raptor-ին, «մի քանի հարյուր միլիոն դոլար կարժենա», ինչը երեք անգամ գերազանցում է F-35-ի արժեքը: Կործանիչն օպտիմիզացվելու է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմական գործողությունների թատերաբեմի համար:
Մեկ միավորի արժեքը կազմում է 200 մլն դոլար, որը NGAD կործանիչները դարձնում է ամենաթանկարժեքը բոլոր ժամանակներում: Համենատության համար նշվում է, որ F-35A-ն արժե 77 մլն դոլար, իսկ նոր F-15EX Super Eagle-ը՝ 80 մլն դոլար:
NGAD-ը սկզբունքորեն այլ ինքնաթիռ է, քան 1990-ականներին մշակված F-35A-ն, որն ստեղծվել է մի շարք առաջադրանքների իրականացման համար, այդ թվում՝ «օդ-օդ» ավանդական կործանիչի, «օդ-երկիր» հարվածային կործանիչի դերը:





























