Ուկրաինայի Ժողովրդական կուսակցությունը իր առաջնորդ, Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինին առաջադրել է նախագահի թեկնածու։ Այդ որոշումը կայացել է Ժողովրդական կուսակցության 11-րդ համագումարի ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 21-ին,Կիեւում։
Ինչպես հայտնում է УНИАН գործակալությունը, ելույթի ժամանակ Լիտվինի աչքերը արցունքոտվել են, եւ մի քանի րոպե նա չի կարողացել անգամ խոսել։
Համագումարին մասնակցել են մոտավորապես 10 հազար պատվիրակություններ եւ հրավիրված հյուրեր, որոնք միաձայն աջակցել են Լիտվինի թեկնածությանը։
Նախագահական ընտրարշավը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին, իսկ ընտրությունները տեղի կունեն հաջորդ տարվա հունվարի 17-ին։




























