Ռուսաստանը փորձում է ստանձնել առաջնորդությունը Ղարաբաղի խնդրում:

Ամերիկյան քաղաքագետ The Heritage Foundation-ի փորձագետ Արիել Կոենը լատվիական Riga.Rosvesty պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն այժմ էլ փորձում է իր հարաբերությունները լավացնել Ռուսաստանի եւ Իսրայելի հետ:

Ըստ փորձագետի՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր մերձեցումը մեծ լարվածությունն է ստեղծում Բաքվում, եւ Ադրբեջանին մղում Մոսկվայի ուղղությամբ, ինչի մասին վկայում է գազի փոխադրման շուրջ համաձայնագրի ստորագրումը եւ ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարությունները, թե որքան մոտենա Անկարան Երեւանին, այնքան ավելի սերտ հարաբերություններ կլինեն Բաքվի եւ Մոսկվայի միջեւ։

Կոենը նաեւ նշել է, որ «Բաքուն այժմ ամենայն հավանականությամբ բարելավում է հարաբերությունները նաեւ Երուսաղեմի հետ։ Հաշվի առնելով այն, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում վատթարացել են, սա նույնպես ազդանշան է Անկարային»: Մինչդեռ ըստ Կոենի՝"Թուրքիան կարող է արագ քայլերով շարժվել առաջ եւ հաշվի չառնել Ադրբեջանի շահերը Ղարաբաղի հարցում։ Այստեղ է ողջ խնդիրը":