Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն ստացել է Նոյյան տապանի փայտից մի կտոր, հաղորդում է Nouvelles d`Arménie-ն:

Այդ կտորը նախորդ տարի հայտնաբերել է իտալական ալպինիստ Տիդո դե Լուկան` Արարատ բարձրանալու ժամանակ: Այդ կտորը Արամ Ա-ին է փոխանցել Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Հովհաննիսյանը:

Նախոր տարի իտալացի ալպինիստն այցելել է Անթիլիասի կաթողիկոսություն (Բեյրութ): Արամ Ա-ի խնդրանքով, փայտի այդ կտորը կհանձնվի Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանին: