Ինգուշիայի Նազրանի շրջանում հոկտեմբերի 21-ի երեկոյան պայթեցվել է օպերատիվ-հետաքննական խմբի աշխատակիցների մեքենան։ Պայթյունը, որի հետեւանքով վիրավորվել են ՆԳ նախարարության երկու աշխատակիցներ, տեղի է ունեցել մոտավորապես 21։00-ին, երեկոյան, «Կովկաս» մայրուղու վրա։ Ռումբը տեղադրված է եղել ճամփեզրին։

Քրեագետների խմբի «Գազելը» դեպի գյուղ էր ընթանում, որտեղ մեկ ժամ առաջ գնդակոծել էին պարեկային ծառայության պահակակետը՝ ավտոմատ հրազենով եւ նռնականետներով, ինչին ոստիկանները պատասխան կրակ էին բացել։ Գնդակոծման արդյունքում, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», զոհվել էին ճանապարհային ոստիկանության եւ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, իսկ մեկը, «Радио свобода»-ի տվյալներով, գտնվում է ծանր վիճակում։

Նշված փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։