Իջեւան-Ադրբեջանի սահման ճանապարհի 5-րդ կմ-ին օգոստոսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 37-ամյա Արկադի Ա.-ի վարած «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենան Իջեւան-Ադրբեջանի սահման ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է 56-ամյա Սամվել Ս.-ի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶ-24»-ի ուղեւորները` 22-ամյա Արեգնազ Ս.-ն, 30-ամյա Լուսինե Ս.-ն եւ 57-ամյա Ալվարդ Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջեւան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























