Չորեքշաբթի օրը, Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում իր դաշտում հանդիպել է «Մանչեստեր Յունայթեդին»։ Պետք է ընդգծել, որ ի սկզբանե մանկունիանցիների հնարավորությունները ավելի բարձր էին գնահատվում, ինչը ապացուցեց խաղի ընթացքը։ Եվրոպայում ամենահռչակավոր ակումբային մրցաշարի անցյալ տարվա եզրափակչի մասնակիցը վերահսկում էր խաղը ամբողջ 90 րոպեների ընթացքում, եւ խաղի վերջում գոլ խփեց։ Գոլի հեղինակը էկվադորցի Անտոնիո Վալենսիան էր։
Խաղից հետո հյուրերի մարզիչ՝ Ալեքս Ֆերգյուսոնն ասաց. «Կարծում եմ, որ մենք կարող ենք հպարտանալ մեր խաղով եւ մեր ունեցած արդյունքով։ „Հասունություն“ ահա, թե ինչը պետք է գերակայի նման միջազգային մրցաշարերում հյուրընկալվողի դերում գտնվելիս։ Եվ ես կարծում եմ, որ այսօր բոլորը դրա վկաները դարձան։ Եթե դու լավ ֆուտբոլիստ ես, կարող ես կենտրոնանալ ամբողջ խաղի ընթացքում, դա խաղում հաղթանակի հասնելու գլխավոր գրովականն է»։
Իսկ մոսկվացիների մարզիչ Խուան դե Ռամոսը կարծում է. «Իմ հավաքականի համար դեռ ոչինչ կորած չէ։ Ամբողջ խաղի ընթացքում մեր թիմը առավելություն ուներ, եւ այդ լարվածությունից մեր ֆուտբոլիստները հոգնում էին»։
Նշենք, որ Ռամոսը հույս ունի հաջող հանդես գալ մնացած վերջին երկու խաղերում՝ ընդդեմ թուրքական «Բեշիքթաշ» եւ գերմանական «Վոլգսբուրգ» թիմերի։




























