Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում այսօր անցկացվում է հերթական մոնիտորինգը, որի նպատակն է տեսնել, թե որքանով են կողմերը հետեւում հրադադարի ռեժիմին:

Այս անգամ ԵԱՀԿ կողմից իրականացվող մոնիտորինգը տեղի է ունենալու Ադրբեջանի Տերտերի շրջանի Գափանլի գյուղի մոտ գտնվող դիրքերում: Ադրբեջանական կողմից մոնիտորինգն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Պիտեր Կին եւ Իրժի Աբերլեն, իսկ ԼՂՀ կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Վլադիմիր Չոնտուլովն ու Ժասլան Նուրտազինը: