ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը հանդես են եկել հայտարարությամբ. Նրանք հորդորել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կարգավորել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը: Երեք պետությունները, որոնք նախագահում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում, իրենց աջակցությունն են հայտնում «կարգավորման հիմնարար սկզբունքների մշակումն ավարտելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին»:
Հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, ասված է.
"Մենք` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանյան Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներս, հաստատում ենք մեր նվիրվածությունը` աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կարգավորման Հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու գործում:
Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակ` Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել իրենց միջեւ մնացած սակավաթիվ տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել այդ Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչը կուրվագծի համապարփակ կարգավորում:
Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւը հայտարարություն են ընդունել Ղարաբաղի վերաբերյալ
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























