Պակիստանի իշխանությունները հոկտեմբերի 22-ին Իրանին են հանձնել «Ջունդ Ալլա» խմբավորման 18 ծայրահեղականների, որոնք մեղադրվում են Սարբազ քաղաքում կիրակի օրը տեղի ուենցած ահաբեկչությանը մասնակցելու մեջ, որի արդյունքում զոհվեցին 49 հոգի, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 15 հրամանատար: Ինչպես հաղորդում է «Վեստին», հանձնվածների շարքում է նաեւ խմբավորման առաջնորդ Աբդուլայի եղբայր Մալեքա Ռիգին է:
Նշենք, որ ավելի վաղ հայտնվում էր, թե Իսլամաբադին պաշտոնապես նոտա է հղվել խմբավորման առաջնորդին հանձնելու վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին հայտարարել էր, թե մերժման դեպքում բացառված չեն «ահաբեկիչների նկատմամբ ցանկացած գործողություն»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ահաբեկչությունը, որին զոհ էին գնացել 49 հոգի, Սարբազ քաղաքում (Սիստան եւ Բելուջիստան գավառ): «Ջունդ Ալլա» սուննիական խմբավորման մահապարտ-ահաբեկիչը գործի էր գցել պայթուցիչը այն մեքենայի մոտ, որի ղեկին նստած է եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի փոխհրամանատարը: Վերջինս եւ մի շարք այլ սպաներ զոհվել էին:




























