Ինգուշական Մալգոբեկ քաղաքում հոկտեմբերի 22-ի առավոտյան պայթեցվել է քաղաքի քրեական ոստիկանության պետ Իսի Կորիգովի մեքենան: Պայթյունի ժամանակ, որը տեղի է ունեցել ոստիկանապետի տան մերձակայքում, մեքենայում է եղել նաեւ Կորիգովի կինը:

«Ինտերֆաքսի» տվյալներով, պայթյունի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է վարորդ Մաշկարիպ Ձեյտովը: Ինքը՝ Կորիգովն ու նրա կինը վնասվածքներ են ստացել եւ ներկայումս հոսպիտալացվել են: Բժիշկները քրեական ոստիկանության եպտի վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ նրա կնոջ վիճակը՝ ծանր:

Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 3 կգ տրոտիլային համարժեքով: