Ինչ վերաբերում է տիկին Մայա Սանդուի հայատարարության այն մասին, թե նախկին նախագահի ձերբակալության մասին նա իմացել է մամուլից, այդ հայտարարությունը բոլորովին վստահություն չի ներշնչում:

Իմ տանն իրականացված խուզարկությանը ներգրավվել է Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը, որն անմիջականորեն ենթարկվում է երկրի նախագահին: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է երկրի նախկին ղեկավար Իգոր Դոդոնը:

«Հիանալի գիտեմ, որ Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը, ՆԳՆ-ն եւ այլ հաստատություններ ամեն օր զեկուցում են երկրի առաջին դեմքերին: Դա սովորական ինստիտուցիոնալ ընթացակարգ է: Չեմ կարծում, որ այդ կառույցները, դատախացությունը չեն տեղեկացրել Մայա Սանդուին այս հատուկ արշավի մասին, որի ընթացքում նախատեսված էր խուզարկություն իրականացնել եւ ձերբակալել երկրի նախկին նախագահին»,- մեկնաբանել է երկրի նախկին ղեկավարը:

Նրա խոսքով՝ միջադեպն աննախադեպ է Մոլդովայի պատմության մեջ, «եւ այդ հաստատությունների ոչ մի ղեկավար նման քայլի չէր գնա՝ առանց երկրի ղեկավարին տեղյակ պահելու»:  

«Բացառապես վստահ եմ, որ իմ գործը գտնվում է քաղաքական վերահսկողության տակ, գուցե նախագահականի պատերից դուրս եկող վերահսկողության տակ: Ես հիմք ունեմ մտածելու, որ ոչ միայն ներքին քաղաքական շահեր են  հետապնդվում, ոչ միայն ընդդիմության պայքարը, այլեւ որոշակի աշխարհաքաղաքական նպատակներ, իսկ ամեն գաղտնի բան վաղ թե ուշ բացահայտվում է»,- գրել է Դոդոնը:

Երեքշաբթի դատախազության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Դոդոնի տանը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել կոռուպցիայի եւ անօրիական հարստացման հոդվածներով: