Մեկ մարդ մահացել է, եւս 7-ը վիրավորվել Օկլահոմա նահանգում բացօթյա փառատոնի ժամանակ հրաձգության հետեւանքով, հայտնում է Associated Press-ը։

Վիրավորների թվում երկու անչափահաս կա։ Տուժածների վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան։

Կասկածյալը 26-ամյա Սքայլեր Բաքներն է, որը մեղայականով ներկայացել է տեղի շերիֆի գրասենյակ։