Գերմանիայում ինֆլյացիան հասել է 1970-ականների սկզբից ի վեր ամենաբարձ մակարդակին՝ մինչեւ 7,9 տոկոս, գրում է AP-ը։

Դաշնային վիճակագրական ծառայությունը հայտնել է, որ տարեկան գնաճը ապրիլին աճել է մինչեւ 7,4 տոկոս, էներգակիրների գներն անցյալ տարվա մայիսի համեմատ աճել են 38,3 տոկոսով, իսկ պարենային ապրանքները՝ 11,1տոկոսով։

Սա գնաճի ամենաբարձր ցուցանիշն է 1973-1974 թվականների ձմռանից ի վեր, երբ նավթային ճգնաժամը նույնպես նպաստել է գների բարձրացմանը։  Փետրվարին Գերմանիայում գնաճն արդեն հասել է 5,1 տոկոս առավելագույնին, իսկ մարտին ուկրաինական պատերազմից հետո 7 տոկոսից ավելի։

Ամսական կտրվածքով մայիսին գներն աճել են 0,9 տոկոսով, հայտնում է վիճակագրական ծառայությունը։ 

Գնաճի վերջին տվյալների հրապարակումից անմիջապես առաջ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն ասել է, որ «ինֆլյացիայի դեմ պայքարը պետք է լինի առաջնահերթություն»: