Գերմանիայի ոստիկանությունը նախորդ տարվա համեմատ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի զգալի աճ է գրանցել, հայտնել է երկրի քրեական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է AP-ն։
Ոստիկանության հանցավորության վիճակագրության հատուկ վերլուծության համաձայն՝ անցյալ տարի իշխանությունների ուշադրությանն է արժանացել ավելի քան 39000 դեպք։ Այս դեպքերը ներառում են երեխաների եւ դեռահասների նկատմամբ սեռական բռնության լուսանկարների տարածումը, ձեռքբերումը, տիրապետումը եւ արտադրությունը:
Ըստ զեկույցի՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության հայտնի դեպքերի թիվն անցյալ տարի աճել է 6,3 տոկոսով՝ հասնելով ավելի քան 15500-ի:




























