Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԵՄ գագաթաժողովում կբարձրացնի Թուրքիայի սադրանքների սրման հարցը: 

«Հունաստանն այս մարտահրավերներին մոտենում է վստահությամբ եւ վճռականությամբ: Մենք միջազգային իրավունքի կողքին գտնվող երկիր ենք, ունենք ուժեղ դաշնակիցներ, եւ, իհարկե, ավելի շատ ներդրումներ ենք կատարել մեր զսպման համար, որպեսզի թույլ չտանք որեւէ մեկին վիճարկել մեր ինքնիշխանությունը եւ ինքնիշխան իրավունքները»,-ասել է նա լրագրողներին։

Հունաստանի վարչապետը նաեւ վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն «մոտ է համաձայնության հասնելուն, որը ներառում է  ռուսական նավթի եւ նավթամթերքի արտահանման դեմ պատժամիջոցները»։