Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի դեմ առ դեմ հանդիպում Բաքվում անցկացվող ՍՏՀԿ ԱԳՆ ղեկավարների 21-րդ նիստի շրջանակներում չի նախատեսվում։ Այս մասին, ի պատասխան նման հանդիպման հնարավորության մասին NEWS.am-ի հարցին, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը։

Նշենք, որ թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե, ի թիվս այլոց, Բաքվում նախատեսվում է նաեւ Կիրակոսյանի հետ Դավութօղլուի հանդիպումը։