9-ամյա ամերիկուհին ողջ է մնացել կատվառյուծի հարձակումից հետո: Կատվառյուծը հարձակվել է աղջկա վրա, երբ նա իր ընտանիքի հետ հանգստանում էր Վաշինգտոն նահանգում, GoFundMe-ում գրել է նրա հորեղբայր Ալեքս Մանցեւիչը։ 

Նրա գրառումը ներկայացնում է իր զարմուհու կադրերը առաջ եւ հետո, վերջին լուսանկարը, որտեղ նա անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցում՝  դեմքի վրա քերծվածքներով եւ կապտուկներով: 

«Նա հիվանդանոց է տեղափոխվել մարմնի վերին եւ դեմքի տարբեր վնասվածքներով»,- գրել է Մանցեւիչը։

Երեխային երկար վիրահատել են, նա դեռ  շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։