Սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի 17-րդ թիմային առաջնությունը, որը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 30-ը:

Առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան եւ Տիգրան Լ. Պետրոսյան կազմով, մրցաշարի առաջին օրը հանդիպում է Դանիայի հավաքականի հետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38 հավաքական:

Կանանց հավաքականը Նովի Սադում ներկայացնելու են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը եւ միջազգային վարպետ Սիրանույշ Անդրիասյանը: Հայ շախմատիստուհիներն առաջին տուրում խաղալու են Իտալիայի հավաքականի հետ: