Նկարահանումների ժամանակ մահացել է Academy Films ֆիլմարտադրող եւ պրոդյուսերական ընկերության աշխատակից Արթուր Ղանդիլյանը։ Նա վայր է ընկել Արշակունյաց փողոցի շենքերից մեկից։
Արթուրը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի մանկահասակ որդի։ Նախկինում աշխատել է «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում։
Academy Films–ը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորին ցավով հայտնում ենք մեր գործընկերոջ՝ Արթուր Ղանդիլյանի վաղաժամ մահվան մասին։ Մշտապես կհիշենք նրան՝ որպես բարի, պատրաստակամ, կենսուրախ ու գործունյա ընկերոջ։ Ցավակցում ենք Արթուրի հարազատներին եւ ընկերներին։ Հոգեհանգստի արարողությունը կկայանա 04.06.22, 17։00-20։00 ԼյուԱր Սգո Սրահում»։





























