Էստոնիայի Հարյու շրջանի դատարանը 42-ամյա կնոջը մեղավոր է ճանաչել՝ երկու հակապետական գործողության եւ թմրանյութերի հետ կապված հանցագործության համար, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։
Դատարանի որոշման համաձայն Գերլի Մուցոյի մեղավորությունը Էստոնիայի դեմ դավադրության, հետախուզական գործողության մասնակցության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով հիմնովին ապացուցված է։ Դատարանի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Մուցոն գիտակցաբար կապ է հաստատել Չինաստանի ռազմական հետախուզության հետ եւ աշխատել Չինաստանի օգտին, որի համար ավելի քան 21 հազար եվրո գումար է ստացել։
Դատարանը 42-ամյա կնոջը դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման Էստոնիայի դեմ դավադրության, 8 տարի 6 ամիս՝ հետախուզական գործողությունների եւ 6 ամիս՝ թմրանյութերի շրջանառության համար, որը վերջնահաշվարկում դարձել է 8 տարի 6 ամիս: Հայտնի է, որ նախկինում Էստոնացի կանայք լրտեսության մեղադրանքով չեն ազատազրկվել։




























